Սաուդյան Արաբիայում պոկեմոնների մասին խաղերը մեղանչական են ճանաչվել

21:59 • 20.07.16

Սաուդյան Արաբիայի ուլեմների խորհուրդը պոկեմոնների մասին խաղերը իսլամի սկզբունքներին հակաճառող ու մեղանչական է ճանաչել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

 

Ուլեմների խորհուրդը նշել է, որ զվարճանքի նմանատիպ միջոցները պարունակում են իսլամի կողմից արգելված տարրեր, մասնավորապես՝ բազմաստվածություն և մոլախաղեր։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ուլեմների խորհուրդը չի հիշատակել Pokemon GO-ն, այլ արգելել է միայն Pokemon քարտային խաղը։