Տոկիոյի մերձակայքում  5  մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ  է  գրանցվել

04:02 • 20.07.16

5  մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել  Տոկիայից հյուսիս-արևելք  գտնվող Իբարակի պրեֆեկտուրայում, հաղորդել է Ճապոնիայի  գլխավոր օդերևութբանական վարչությունը։

Երկրաշարժի  էպիկոնտրոնը գտնվել է 50կմ խորության վրա։ Ցնցումները  զգացվել են 13 պրեֆեկտուրաներում, այդ թվում  նաև Տոկիոյում։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։