«Аэрофлот»-ը դադարեցնում է Թուրքիա տոմսերի վաճառքը
«Аэрофлот» ռուսական ավիաընկերությունը դադարեցնում է Թուրքիա տոմսերի վաճառքը, հայտնում է РИА Новости-ն:
«2016 թվականի հուլիսի 16-ից Թուրքիա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մեկնելու արգելքի առնչությամբ «Аэрофлот»-ը դադարեցնում է Ստամբուլ և Անթալիա ավիատոմսերի վաճառքը: Վաճառքը կսկսվի կարգավորիչ մարմնի՝ Ռոսավիացիայի արգելքի վերացումից հետո»,- ասված է ավիաընկերության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:
Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ:










