Ավստրալական ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորների կռվի պատճառով
Ավստրալական Jetstar Airways լոուքոսթերը, որը Սիդնեյից ուղևորվում էր թայլանդական Փհուկետ քաղաք, ուղևորների միջև կռվի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Ինդոնեզիայում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վեճը տեղի է ունեցել ինքնաթիռի 6 ուղևորների միջև: Օդանավի հրամանատարն ի վերջո որոշում է կայացրել Բալի չծրագրված վայրէջք կատարել: Բալիում աղմկոտ ուղևորները փոխանցվել են տեղի ոստիկանությանը:
Ավստրալական ԶԼՄ-ները նաև միջադեպի մանրամասներ են ներկայացվում: Նույն չվերթի մեկ այլ ուղևոր պատմել է, որ վիճաբանության ժամանակ կոնյակի շիշ է կոտրվել:
Facebook-ի օգտատերերից մեկը, ում ընկերները ինքնաթիռում են եղել, գրել է, որ միջադեպը սարսափելի է եղել. լաց էին լինում կանայք և երեխաներ, ամենուր արյուն էր:










