Բելգիայում հանրային վայրերում զինվորականների պարեկությունը երկարաձգվել է
Զինվորականների կողմից Բելգիայում հանրային վայրերում պարեկությունը երկարացվել է մինչև սեպտեմբերի 2-ը: Նման որոշում է կայացրել թագավորության կառավարությունը Բելգիայի ՆԳՆ-ին կից սպառնալիքների վերլուծության հարցերով համակարգող կենտրոնի խորհրդատվությունների հիման վրա: Այդ մասին հայտնել է կառավարությունը, գրում է РИА Новости-ն:
Ապրիլից երկրի տարածքում, որտեղ սահմանված է ահաբեկչական վտանգի երրորդ մակարդակ, անվտանգությունն ապահովող զինվորականների թիվը մեծացվել է 300-ով և հասել է 1 հազար 828 զինծառայողի:
Բրյուսելում մարդկանց մեծ կուտակումների վայրերը, այդ թվում երկաթուղային կայանները և մայրաքաղաքի մետրոն, հսկում են զինվորականների և ոստիկանների միացյալ խմբերը:










