Բրազիլիայում ահաբեկչական ակտ նախապատրաստելու պատճառով 10 մարդ է ձերբակալվել
Բրազիլիայի ոստիկանությունը երկրում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչական ակտ նախապատրաստող խմբավորման 10 մասնակից է ձերբակալել, հաղորդում է BBC-ն։
Իշխանությունների տվյալներով՝ ձերբակալվածներն «Իսլամական Պետություն» խմբավորման անդամներ չեն հանդիսանում, սակայն փորձել են վերջինիս հետ կապի մեջ մտնել։
Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են Բրազիլիայի հարավում գտնվող Պարանա նահանգում։










