Աստղերը` Դի Կապրիոյի բարեգործական երեկոյին (լուսանկարներ)

14:50 • 21.07.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն  անցած երեկո աշխարհի ամենագլամուրային հանգստավայրերից մեկում` Սան Տրոպեում, կազմակերպել է ամենամյա բարեգործական երեկոն, որի ընթացքում ստացված ողջ հասույթն ուղղվել է դերասանի հիմնադրամին:

 

Ինչպես նշում է Tatler-ը, վերոհիշյալ հիմնադրամը զբաղվում է վայրի բնության և հատկապես վերացող կենդանատեսակների պահպանության հարցերով:

 

Հայտնի է, որ երեկոյին ներկա են եղել կինոոլորտի, երգարվեստի, ինչպես նաև մոդելային բիզնեսի բազմաթիվ առաջնակարգ աստղեր` Բրեդլի Կուպերը, Նաոմի Քեմփբելը, Մրայա Քերին և այլք:

 

Ինչ վերաբերում է վաճառված նմուշներին, ապա դրանց շարքում առաձնացել են  Առնոլդ Շվարցենեգերի  Harley Davidson մոտոցիկլետը, Դի Կապրիոյի Rolex ձեռքի ժամացույցը, ինչպես նաև դերասանուհի Մարգո Ռոբիի ընկերակցությամբ ընթրիքը:

 

Աստղերը` Դի Կապրիոյի բարեգործական երեկոյին (լուսանկարներ)