«Էրեբունի» ԲԿ. ոստիկանություն-ցուցարարներ բախումներից տուժածներից մնացել է 6-ը

15:59 • 21.07.16

«Էրեբունի» բժշկական կենտրոնում  մնացել է 6 տուժած, մնացածները դուրս են գրվել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին հիվանդանոցի լրատվության ծառայությունից:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան  «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել ոստիկանության հետ բախումներից տուժած 20 անձ, որոնցից 16-ը ոստիկան, 4-ը`քաղաքացիական  անձ: Ըստ նրա`հիվանդները տեղափոխվել են տարբեր բաժանմունքներ, նրանք ունեցել են միջին և թեթև աստիճանի վնասվածքներ և ստացել ու ստանում են համապատասխան բուժում: 


Նշենք նաև, որ գիշերվա ընթացքում Խորենացի, Տիգրան Մեծ, Նար-Դոս փողոցներից բերման է ենթարկվել 136 անձ։ Երևանում զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել, 16 անձ ձերբակալվել է։ 


Նշենք, որ հիմնականում քաղաքացիները բերման են ենթարկվել Երևանի Խորենացու փողոցից, որտեղ գտնվող Ոստիկանության պարեկապահակային գունդն արդեն 5-րդ օրն է, ինչ գրավել են «Սասնա ծռեր» խմբավորման զինված անդամները, ովքեր պահանջում են ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանին։