Մեծ Բրիտանիայում «Իսլամական Պետության» մասին դրամա կնկարահանվի

22:16 • 21.07.16

Բրիտանացի ռեժիսոր և սցենարիստ Փիթեր Կոզմինսկին «Իսլամական Պետություն» ծայրահեղական խմբավորման մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանելու, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Variety-ին։

 

Նշվում է, որ ֆիլմի արտադրությամբ զբաղվելու են National Geographic Channel-ն ու Channel 4-ը։ Տեսաֆիլմը, որը դեռ անվանում չունի, պատմելու է «ԻՊ»-ի շարքերին միանալու նպատակով Սիրիա մեկնած բրիտանացի կանանց ու տղամարդկանց պատմությունը։

 

Հաղորդվում է, որ ֆիլմը լույս է տեսնելու 2017 թվականին, իսկ դերասանական կազմը դեռևս հայտնի չէ։

Մեծ Բրիտանիայում «Իսլամական Պետության» մասին դրամա կնկարահանվի