Մոսկվայում ծանոթանալու մերժում ստանալուց հետո աղջկա են կողոպտել
Մոսկվայի արևելքում ոստիկանները կալանավորել են տղամարդուն, ով կողոպտել է իր հետ ծանոթանալ չցանկացող աղջկան, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով մայրաքաղաքի կենտրոնական վարչության կայքին։
«Տուժած աղջիկն իր ընկերուհու հետ տուն էր գնում, երբ մի մարդ ծանոթանալու նպատակով մոտեցավ նրանց։ Աղջիկներից մերժում ստանալով՝ տղամարդը հարձակվել է նրանցից մեկի վրա, խփել, ոսկերչական զարդերը խլել ու անհայտ ուղղությամբ փախել»,- նշվում է վարչության կայքում։
Աղբյուրը մանրամասնում է, որ կարճ ժամանակ անց 28-ամյա կասկածյալը կալանավորվել է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել։










