Նիցցայում ահաբեկչի հետ կապ ունեցող տղամարդու տանը զենք և զինամթերք են հայտնաբերել

17:13 • 21.07.16

Ֆրանսիայի քննիչները զենք և զինամթերք են հայտնաբերել Նիցցայում մի տղամարդու տանը, ով կապված է եղել Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին ահաբեկչություն գործած Մոհամեդ Լահուաեջ Բուհլելի հետ, գրում է РИА Новости-ն:

 

Europe 1 ռադիոկայանի տվյալներով՝ քննիչները չորեքշաբթի  «Կալաշնիկով» ինքնաձիգ են հայտնաբերել տան նկուղում, որտեղ արդեն խուզարկություն էր անցկացվել:

 

Հաղորդվում է, որ այդ տան բնակիչը հնարավոր է, որ կապված է երիտասարդի հետ, ում Բուհլելը ահաբեկչություն գործելուց առաջ SMS է ուղարկել՝ կոչ անելով էլի զենք բերել: Հնարավոր է, որ այդ հաղորդագրության հասցեատերը հետաքննության շրջանակներում ձերբակալված հինգ հոգու թվում է։