Pokemon Go-ն 3 մլրդ դոլարի եկամուտ կբերի Apple-ին

14:24 • 21.07.16

Վերջերս ներկայացված, սակայն ամբողջ աշխարհում վիրտուալ մուլուցքի վերածված Pokemon Go խաղը, ըստ փորձագետների կանխատեսման, 3 մլրդ դոլարի եկամուտ կապահովի Apple տեխնոլոգիական ընկերության համար:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, վերոհիշյալ գումարն ընկերությունը կվաստակի եկող 2 տարվա ընթացքում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ  բջջային նոր խաղը միայն ԱՄՆ-ում ունի 21 մլն-ից ավելի ակտիվ խաղացող, ովքեր App Store առցանց խանութից գնում են խաղի շարունակման համար անհրաժեշտ  PokeCoin-ները: Նշվում է, որ 100 հատ PokeCoin-ն արժե 99 ցենտ, իսկ դրանց 14.500 հատանոց տուփը` 99.99 դոլար:

 

Հայտնի է, որ հավելվածի նեռբեռնումն անվճար է, սակայն iPhone ունեցողները կարող են  գնել PokeCoin-ներն ու հավելյալ արկածներ ստեղծել իրենց խաղում:

 

Նշվում է, որ Pokemon Go-ն արդեն հասանելի  աշխարհի 35 երկրում: Դրա  խաղացողները հետազոտում են իրական աշխարհը` փորձելով գտնել վիրտուալ պոկեմոններին, ընդ որում, տանը նստած խաղալ հնարավոր չէ, պետք է պտտվել ամբողջ քաղաքով: Պոկեմոններին կարելի է տեսնել ու որսալ սմարթֆոնների միջոցով:

 

Ինչպես խաղերի մեծամասնությունում, Pokemon GO-ն պետք է սկսել զրոյական մակարդակից, պոկեմոններ բռնել, ձվեր տեղադրել, մրցել: Իսկ շատերն ուզում են խաղը սկսել ավելի բարձր մակարդակից և դեմ չեն դրա դիմաց վճարել:

 

Խաղի հեղինակները Nintendo, The Pokémon Company և Niantic ընկերություններն են: Խաղը առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում և մի քանի այլ երկրներում: Բայց կա խորամանկ տարբերակ, այլ երկրներում խաղալու համար: iOS օգտագործողները պետք է փոխեն իրենց Apple ID-ի տվյալները՝ տարածաշրջանը նշելով Ավստրալիա, Նոր Զելանդիա կամ ԱՄՆ: