7 առավել վտանգված հուշարձանների ցանկում ընդգրկված է «Երերույք-Անիպեմզան»

12:16 • 22.07.16

 

Այսօր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, «Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի ղեկավար»  Գայանե Կազնատի, Եվրոպական ներդրման բանկ-ինստիտուտի նախկին տնօրեն, «Եվրոպա Նոստրա» կազմակերպության անդամ Գայ Կլաուս, «Եվրոպա Նոստրայի» գիտական խորհրդի անդամ Պաոլո Վիտին մամուլի ասուլիսին հայտարարեցին ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող՝«Եվրոպա Նստրա» կազմակերպության «Յոթ առավել վտանգված հուշարձանների ցանկում ընդգրկված «Երերույք-Անիպեզմա» ծրագրի մեկնարկը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն իր խոսքում անդրադարձավ «Երերույք-Անիպեզմա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին, որը կայացավ ասուլիսից հետո: Նա նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված են է «Երերույք-Անիպեմզա» ծրագրի ընթացքում հայտարարված լուսանկարչական մրցույթի ավելի քան 40 աշխատանք:

Նշենք, որ մրցույթը բաղկացած էր «Պատմական և շրջական միջավայրի հուշարձանները, Անիպեզմա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգերից: Մրցույթի նպատակն էր ներկայացնել Երերույք հնագիտական վայր և նրա շրջակայքում ապրող մարդկանց:

Բանախոսներն իրենց խոսքում կաևորեցին մշակութային ժառանգության պահպանման խնդիրները և նշեցին, որ մշակութային ժառանգությունը մարդկանց հիշողությունն է: «Մշակութային անդրադարձը դրական ազդեցություն ունի, մշակույթն ինքնին դրական ասպարեզ է»,-ասաց Գայ Կլաուսը:

Նշենք, որ լուսանկարչական ցուցահանդեսի բացումից հետո տեղի կունենա «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը, միջոցներն ու գաղափարները» խորագրով կլոր սեղանը:

Tert.am-ի հարցին, թե այն որ Հայաստանի հուշարձաններն ընդգրկված են առավել վտանգված հուշարձանների ցանկում դա չի՞ խոսում մեր կողմից թերացման մասին, որ լավ չենք պահպանել հուշարձանը, Արև Մուսայելյանն ասաց, որ ընդհակառակը՝ սա նշանակում է, որ գործընթացներ են արվում: «Դուք կնախընտրեի՞ք, որ հարևան երկրների նման ծածկվեր խնդիրը»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ ՀՀ տարածքը 29 հազար քառակուսի կմ է, որտեղ կա մոտ 25 հազար հուշարձան: «Որևիցե այլ Եվրոպական երկրում նման խտությամբ հուշարձաններ չկան: Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները մշտապես մշակութային ժառանգության հանդեպ ուշադրություն դրսևորել են»,-ասաց նա և նշեց, որ ամենազարգացած երկրներում էլ անգամ լուրջ խնդիրներ կան:

Արև Սամուելյանն ասաց, որ ժամանակն է պատճառը, որ հուշարձանները նման վիճակում են հայտնվում: