Մեծ Բրիտանիայում առաջին անգամ 2 ձեռքի փոխպատվաստման վիրահատություն է իրականացվել (լուսանկարներ)
Միացյալ Թագավորության բնակիչ Քրիս Քինգը, ով դժբախտ պատահարի հետևաքով կորցրել էր երկու ձեռքերի բթամատերից բացի մյուս բոլոր մատները, երկրում առաջինն է ենթարկվել 2 ձեռքի փոխպատվաստման վիրահատությանը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 57-ամյա տղամարդը պատմել է, որ այժմ չի կարող բառերով փոխեցնել իր բոլոր զգացողությունները: Բրիտանացին երջանիկ է, որ նորից կկարողանա լիարժեք կյանք վարել ու մատերով շոշափել իրեն շրջապատող առարկաները:
Պարբերականը մանրամասնում է, որ ամբողջ աշխարհում իրականցվել է նմանտիպ 80 վիրահատություն: Նշվում է, որ այն բավական բարդ է ու տևում է 6-12 ժամ:














