Էրդողանը չի բացառել երկրում պետական հեղաշրջման փորձի կրկնման հավանականությունը

09:48 • 22.07.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել երկրում պետական հեղաշրջման փորձի կրկնման հավանականությունը` հավելելով, որ հաջորդ անգամ իշխանություններն ավելի լավ պատրաստված են լինելու:

 

Ինչպես նշում է  ria.ru-ն, նախագահը ընդգծել է, որ պետական հեղաշրջման նոր փորձի հեղինակներին դժվար կլինի հասել սեփական նպատակների իրագործմանը, քանի որ իշխանություններն այժմ ավելի սթափ են:

 

Միևնույն ժամանակ Էրդողանը խոստովանել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ամսպամբությունից առաջ թույլ են տվել մի շարք ձախողումներ:

 

«Ակնհայտ է, որ մեր հետախուզական ոլորտում եղել են  լուրջ խնդիրներ ու թերացումներ և իմաստ չեմ տեսնում թաքցնել կամ հերքել դրանք»,-ասել է Էրդողանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am –ը ,  լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:



Իրավապահների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է  մոտ 8.000 մարդ, որոնց  մեջ կան բարձրաստիճան զինծառայողներ: Զոհերի թիվը հասել է 290-ի: