Փարիզում ներգաղթյալների ճամբարից տարհանվում է ավելի քան հազար մարդ

12:06 • 22.07.16

Ֆրանսիայի իշխանությունները  Փարիզի հյուսիսում անօրինական ներգաղթյալների ճամբարից տարհանում են ավելի քան հազար մարդու, հայտնում է France-Presse գործակալությունը:

Ճամբարը Ժորես և Կոլոնել-Ֆաբյեն մետրոյի կայարանների մոտ է: Ենթադրաբար ճամբարում ապրում էր մոտ 1,2-1,4 հազար մարդ:

 

Գործակալության տվյալներով՝ տարհանումը սկսվել է տեղի ժամանակով 6:30-ին: Ներգաղթյալները դուրս են գալիս ճամբարից և ավտոբուսներով ուղղվում են ժամանակավոր կեցության կենտրոններ: Փախստականների համար պատրաստվել է 1,5 հազար ժամանակավոր տեղակայման վայր: Տարհանումն իրականացվում է առանց միջադեպերի: