G20-ի անկացման օրերին չինական քաղաքում կփակվեն բոլոր եկեղեցիները
Այս տարի չինական Հանչժոու քաղաքում կայանալու է «Մեծ քսանյակի»՝ G20 համաժողովը, ինչի կապակցությամբ քաղաքի իշխանությունները պատրաստվում են փակել բոլոր եկեղեցիներն ու կրոնական հաստատությունները:
Ինչպես նշում է The Guardian-ը, Չինաստանի տարածքում ամենամեծ թվով քրիստոնյա բնակչությունն ունեցող Հանչժոուի իշխանությունները նման որոշում են կայացրել` նպատակ ունենալով համաժողովի անցկացման օրերին ապահովել համաշխարհային ղեկավարների անվտանգությունը:
«Չեմ հասկանում, թե ինչու են նրանք նման բան անում: Աստծուն երկրպագելն ինչ կապ ունի G20-ի համաժողովի հետ»,-նշել է Հանչժոուում բնավող միլիոնավոր քրիստոնյաներից մեկը:
Պարբերականի փոխանցմամբ, համաժողովը կմերկնակի սեպտեմբերի սկզբին ու կտևի 2 օր:
Հաղորդվում է, որ իշխանությունները համաժողովի կապակցությամբ որոշել են 1-շաբաթյա արձակուրդ տալ քաղաքի բնակիչներին` նրանց կոչ անելով այդ օրերին լքել Հանչժոուն ու գնալ քաղաքից դուրս:










