ԻՊ-ը վերահսկում է երկրի տարածքի 10 տոկոսից էլ պակասը. Իրաքի պաշտպանության նախարար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այժմ վերահսկում է Իրաքի տարածքի 10 տոկոսից էլ պակասը,մինչդեռ նախկինում ԻՊ-ի հսկողության տակ էր երկրի տարածքի 40 տոկոսը: Այդ մասին հայտարարել է արաբական պետության պաշտպանության նախարարության ղեկավար Խալեդ ալ-Օբեյդին, հայտնում է РИА Новости-ն:
«ԻՊ-ն այժմ վերահսկում է Իրաքի տարածքի ավելի քիչ քան 10 տոկոսը, մինչդեռ մի պահ նրան հաջողվել էր գրավել երկրի տարածքի 40 տոկոսը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ալ-Օբեյդին, ով մասնակցում էր Վաշինգտոնում անցկացվող ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի երկրների համաժողովին:










