Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջընթաց են գրանցել Սիրիայի հարցում. Ջոն Քերրի
Այս ուրբաթ Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի միջև: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները լրագրողներին հաղորդել են, որ կողմերը համաձայնեցրել են Սիրիայում կրակի դադարեցման կոնկրետ քայլեր, սակայն դրանք դեռ չեն հրապարակի:
«Մենք հասել ենք առաջընթացի: Դրանք կառուցողական բանակցություններ էին»,- ասել է Քերրին լրագրողներին:
Ըստ նրա՝ եթե հաջողվի ամեն ինչ անել այնպես, ինչպես պայմանավորվել են, ապա կհաջողվի Սիրիայում փոխել իրավիճակը:










