Հրաձգություն Մյունխենի առևտրի կենտրոնում. կա 8 զոհ և հարյուրավոր վիրավորներ (տեսանյութ, լուսանկարներ թարմացված)
04:04
Մյունխենի ոստիկանությունը հայտնաբերել է հավանական հարձակվողի մարմինը
------------------------------------------------------------------------------------------------
01:09
Մյունխենում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասնում է 9-ի
------------------------------------------------------------------------------------------------
23:38
Ոստիկանները հայտնել են, որ հանցագործների գտնվելու վայրը դեռևս անհայտ է, և նրանք ենթադրաբար հրացաններով են զինված (Bild):
------------------------------------------------------------------------------------------------
23։09
Գերմանական Bild-ի հաղորդմամբ՝ հրաձգության արդյունքում սպանվածների թիվը հասել է 6-ի։ Հրաձգություններն իրականացրել են երեք մարդ։ Ականատեսների պատմածով, ենթադրվում է, որ կրակողներից մեկը ինքնասպան է եղել՝ ինքն իր գլխին կրակելով։
---------------------------------------------------------------------------------------------------
22։42
Գերմանական Abendzeitung թերթի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հաստատել է, որ զոհերի թիվը հասել է երեքի. կա առնվազն 100 վիրավոր։
----------------------------------------------------------------------------------------------------
Գերմանիայի ոստիկանությունը հաղորդել է Մյունխեն քաղաքի Olympia առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած հրաձգության մասին, հաղորդում է Abendzeitung-ը։
Die Welt-ը հաղորդում է, որ միջադեպի մասին ահազանգ է ստացվել ժամը 18։00-ին, և ոստիկանները առևտրի կենտրոնը շրջապատող տարածքն ամբողջությամբ արգելափակել են։
Bild-ը նշում է, որ ըստ վերջին տվյալների՝ կա մեկ զոհ և 10 վիրավորներ։ Ենթադրյալ հանցագործը հրաձգությունն իրականացրել է առևտրի կենտրոնում գտնվող դեղատան տարածքում, այնուհետև փախուստի է դիմել մետրոյի կայարանի ուղղությամբ։
Focus.de կայքում հրապարակվել են միջադեպի ականատեսների վկայությունները։
Հրաձգության պահին առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող մի կին հայտնել է, որ ինքը միայն փախուստի դիմող մարդկանց է տեսել, հետո՝ ոստիկաններին ու մեկ ուղղաթիռ։ Նրա ընկերը եղել է առևտրի կենտրոնում և ասել է, որ ինքը խուճապի մատնված մարդկանց է տեսել, դուրս եկել փողոց և BMW մակնիշի կապույտ ավտոմեքենա նկատել, որի շուրջ երեք մարդ են պառկած եղել։ Տղամարդը նշել է, որ մարդկանցից երկուսը չէին շարժվում։ Տղամարդը դրսում կանգնած դեռահաս աղջիկներին հարցրել է, թե ինչ է տեղի ունեցել, սակայն ոչ մեկը չի կարողացել հստակ պատասխան տալ։ Այնուհետև տղամարդը ցանկացել է աղջիկներին դեպքի վայրից հեռու տանել, 6-7 կրակոց է լսել, ինչից հետո բոլորը փախել են։
Մեկ այլ ականատես հայտնել է, որ սրճարանում և մետրոյի կայարանում ինքն իր շուրջը կրակոցներ բաց թողնող տղամարդ է տեսել։
Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 19։12-ին ականատեսներից մեկը հայտնել է, որ կրակոցներ են լսվել Մյունխենի Կարլսպլաց հրապարակի տարածքում, և քաղաքի ամբողջ ստորգետնյա տրանսպորտը կանգնեցվել է։
Ըստ վերջին տեղեկությունների՝ մոբիլիզացվել են Մյունխենի բոլոր ոստիկանական ու հատուկ նշանակության ուժերը, իսկ հիվանդանոցներում աղետային իրավիճակ է հայտարարվել։ Մյունխենի գլխավոր կայարանից տարհանվել են բոլոր մարդիկ։
Նշվում է, որ ականատեսներից մեկը Focus.de-ին ուղարկել է կասկածյալի լուսանկարը։
Տեսանյութը՝այստեղ։



















