Պետական հեղաշրջումից հետո Թուրքիայի իշխանությունների գործողություններն անընդունելի են. Մոգերինի

09:42 • 22.07.16

Երկրում պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունների գործողություններն անընդունելի են, քանի որ խախտում են հիմնարար ժողովրդավարական ազատությունները: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, գրում է РИА Новости-ն:

 

«Չկա արդարացում այն արձագանքի համար, որը կարող է խախտել հիմնարար ազատությունները և իրավունքները: Այն, ինչ մենք տեսնում ենք, հատկապես համալսարանների, ԶԼՄ-ների, դատական համակարգի ոլորտում, անընդունելի է»,- հայտարարել է Մոգերինին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Քարնեգի հիմնադրամում:

 

«Դա մարդու իրավունքների մասին եվրոպական հռչակագրի հիմնարար մասն է: Հռչակագիրն ընդունել է նաև Թուրքիան»,- հիշեցրել է նա: