Տեղատարափ անձրևի պատճառով պարալիզացվել է Մոսկվայի կենտրոնի երթևեկությունը (լուսանկարներ)

22:30 • 22.07.16

Մոսկվայում ուրբաթ օրը երեկոյան տեղացած հորդառատ անձրևների պատճառով քաղաքի կենտրոնում խցանումներ են գոյացել, իսկ ջրահեռացման խողովակները տվյալ պահին արդյունավետ չեն աշխատում։ Այս մասին հաղորդում է ТАСС-ի թղթակիցը։

Նշվում է, որ Բոլշայա Նիկիտսկայա փողոցում ջուրն այնքան շատ է, որ այնտեղ 30 սմ խորությամբ գետ է գոյացել։

Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ գլխավոր օդերևութաբանական կայանի տվյալների՝ վերջին 12 ժամվա ընթացքում տեղացել են 8 մմ տեղումներ, ինչը կազմում է ամսական տեղումների նորմի համարյա 10%-ը։