Կատալոնիայի անկախության աջակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է հակառակորդների թիվը. hարցում
Իսպանիայից Կատալոնիայի առանձնանալու աջակիցների թիվն աճել է վերջին մի քանի ամիսների ընթացքում: Առաջին անգամ նրանք ավելի մեծ թիվ են կազմում, քան անկախության հակառակորդները: Այդ մասին են վկայում Կատալոնիայի կառավարության կարծիքի ուսումնասիրության կենտրոնի հարցման արդյունքները, գրում է РИА Новости-ն:
Այսօրվա դրությամբ Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու կողմ է հարցման մասնակիցների 47,7 տոկոսը, դեմ՝ 42,4 տոկոսը: Մնացածը չի կողմնորոշվել և չի պատասխանել հարցին: Վերջին երկու տարիների ընթացքում անցկացված բոլոր անցած հարցումներին անկախացման աջակիցների և հակառակորդների թիվը գրեթե նույնն է եղել:
Կենտրոնի տնօրեն Ժորդի Արգելագետի խոսքերով՝ հասարակական կարծիքում տեղի է ունեցել «նշանակալի շրջադարձ», «առաջին անգամ «այո»-ն գերազանցում է «ոչ»-ը:
2015 թվականի փետրվարին հակառակորդների թիվը 48 տոկոս էր, իսկ աջակիցների թիվը՝ 44,1 տոկոս: Այս տարվա մարջին՝ աջակիցների և հակառակորդների թիվը գրեթե նույնն էր՝ 43,5 տոկոս և 45,5 տոկոս:










