Շվեդիայում աշխատանքից ազատել են մի մուսոլմանի, որը հրաժարվել է կանանց ձեռքով բարևել

18:44 • 22.07.16

Շվեդիայում իսլամի հետևորդին ազատել են աշխատանքից այն բանի համար, որ նա հրաժարվել է կանանց ձեռքով ողջունել, հաղորդում է The Local-ը։

Նշվում է, որ տղամարդն աշխատում էր երկրի հարավում գտնվող Հելսինբորգ քաղաքի քաղաքապետարանում։ Նրա խոսքերով՝ կանանց ձեռքը սեղմելը հակասում է իր կրոնական համոզմունքներին, սակայն նա առանց որևէ խնդրի սեղմում է տղամարդ գործընկերների ձեռքերը։

«Ես մահմեդական եմ և ցանկանում եմ իմ կրոնի դրույթներին հետևել։ Չէ՞ որ միայն տղամարդիկ չեն, որ չեն ուզում կանանց ձեռքը սեղմել. կան նաև կանայք, ովքեր հրաժարվում են տղամարդկանց ձեռքը սեղմել»,- բացատրել է նա։

Աղբյուրը մանրամասնում է, որ աշխատակցի բացատրությունը ղեկավարությանը չի բավարարել, և նրանք գտել են, որ տղամարդը խախտել է հավասարության սկզբունքը։

«Նրա գործընկերուհիները բողոքում էին, որ իրենք խտրականության են ենթարկվում։ Կարող եք ձեր ուզած կրոնը դավանել, բայց աշխատավայրում պետք է կանոններին համապատասխան կերպով պահեք ձեզ»,- ասել է խորհրդական Մարիա Վինբերգը։