Թայլանդի արքայազնը Մյունխեն է ժամանել սկանդալային տեսքով (լուսանկարներ)
Վիրտուալ տիրույթում այսօր ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը Թայլանդի արքայազն Մահա Վաչիրալոնգկրոնի մյունխենյան այցն է, որը հիշարժան է դարձել արքայազնի, մեղմ ասած, տարօրինակ հագուկապի պատճառով:
Ինչպես նշում է cosmo.ru-ն, բանն այն է, որ թագավորական ընտանիքի անդամը Մյունխեն է ժամանել որովայնն ու մարմնի վրա առկա բազմաթիվ դաջվածքներն ի ցույց դնող կարճ շապիկով, գոտկատեղից բավական ցածր ջինսե տաբատով ու սանդալներով: Բացի այդ արքայազնն գրկում է պահել իր պուդելին: Նույն ոճով է հագնված եղել նաև 63-ամյա արքայազնի կինը:
Նշվում է, որ ստորև ներկայացված լուսանկարների հրապարակումից հետո համացանցի օգտատերերը բաժանվել են 2 ճակատի. մի մասն ուղղակի անընդունելի է համարել թայլանդական թագաժառանգի տեսքը, իսկ մյուսներն էլ նշել են, որ Մահան սովորական մարդ է և իրավունք ունի հագնվել իր ուզածի պես:
Մինչդեռ գերամանական Bild պարբերականը նշել է, որ արքայազնի ու նրա կնոջ թիկնազորը շատ ավելի ներկայանալի տեսք է ունեցել, քան արիստոկրատ ամուսինները:
Աղբյուրը հավելում է, որ Թայլանդի ներկայիս արքայի մահից հետո թագը կժառանգի Մահան:












