Թրամփը պաշտոնապես համաձայնել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում առաջադրվել Հանրապետական կուսակցությունից

06:47 • 22.07.16

 

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Հանրապետական կուսակցության կողմից:

«Միասին մենք նորից կբերենք մեր կուսակցությունը Սպիտակ տուն, իսկ մեր երկիրը՝ անվտանգության, ծաղկման ու խաղաղության: Մենք կլինենք առատաձեռության ու բարության երկիր, բայց նաև օրենքի ու կարգուկանոնի երկիր»,- հայտարարել է նա:

Թրամփը ԱՄՆ-ի խոշորագույն կուսակցության ամենաարտասովոր թենածուն է վերջին 100 տարվա ընթացքում: Նախկինում ոչ մի պաշտոն չզբաղեցրած գործարարը հաղել է հանրապետականների փրայմերիզում՝ կիրառելով ոչ ավանդական կոչեր և հակասական արձագանքներ առաջացնելով հասարակությունում:

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին: