Թուրքիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է հին հունական հասարակաց տուն
Թուրքիայի հարավային հատվածում իրականացվող հնագիտական պեղումների արդյունքում մասնագետները հայտնաբերել են հին հունական հասարակաց տուն, որը, ըստ մասնագետների, կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, պեղման աշխատանքների հովանավորները, տեղեկանալով, որ հայտնաբերվածը հասարակաց տուն է, որոշել են դադարեցնել նախագծի ֆինանսավորումը` փակուղու առաջ դնելով հնագետներին:
«Երբ հովանավորները տեղակացան, որ մենք հնագույն ժամանակներում գործող հասարակաց տուն ենք պեղում, նրանք մտափոխվեցին ու հրաժարվեցին ֆինանսավորել այդ աշխատանքները»,-պատմել է հնագիտական թիմի ղեկավար Հուսեյն Սաբրի Ալանյալին:










