«Իսլամական պետությունն» ստանձնել է Քաբուլի ահաբեկչության պատասխանատվությունը. կա 61 զոհ, 207 վիրավոր

18:08 • 23.07.16

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում շաբաթ անցկացված խաղաղ ցույցի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավորները` վիրավորվել:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը` պայթյունը պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Իտալական բժշկական կազմակերպությունը, որն աշխատում է պատերազմական երկրներում, Twitter-ում տեղեկացրել է, որ իրենց հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ վիրավորներ: 

Ինչպես հաղորդել է ԻՊ-ի «Արմաք» լրատվական գործակալությունը` ԻՊ-ի երկու զինյալ պայթեցրել են իրենց` գտնվելով ցուցարարների շրջանում:

Աֆղանստանի առողջապահության նախարարության հաղորդած վերջին տվյալներով 61 մարդ զոհվել է,   207-ը` վիրավորվել:

 

Տեսանյութը՝այստեղ։