Լուկաշենկոն կոչ է արել երկրում Հայաստանի և Ղազախստանի նման «անկարգություններ» չկազմակերպել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել այնպիսի «անկարգություններ» չկազմակերպել, ինչպիսիք տեղի են ունենում Հայաստանում կամ Ղազախստանում. տեղեկացնում է rbc.ru-ն:
Անդրադառնալով Երևանում «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու միջադեպին, նշել է, որ դա վարակիչ հիվանդություն է:
«Եթե «հիվանդությունը» թափանցել է հանրության մեջ, ապա կարող է ակնթարթորեն տարածվել»,-ասել է նա:
Լուկաշենկոյի խոսքով՝ դա արմատախիլ անելու համար «շատ ջանքեր, միջոցներ, և Աստված մի արասցե, կյանքեր» կպահանջվի:
«Երբեք ոչնչից մի վախեցեք, խոսեք իմ մասին կամ ում մասին կուզեք, սակայն հիշեք, որ նախագահի և իշխանության դեմ կարելի է «կռվել» միայն ընտրությունների միջոցով»,-ասել է Բելառուսի նախագահը՝ նշելով, որ Բելառուսի բնակչությունն իրավունք ունի նախագահական ու խորհրդարանական ընտրություններում ընտրի ում ցանկանա:
Բելառուսի նախագահի խոսքով, եթե ինչ-որ խումբ փորձի փողոց դուրս գալ և անկարգություններ կազմակերպել, ապա արձագանքն «ակնթարթային»կլինի:










