Լուսե կտավներ. 21-րդ դարի արվեստի ամենաինքնատիպ ուղղություններից մեկը` ֆոտոշարքով
Ամերիկացի նկարիչ Սթիվեն Նեփը զբաղվում է 21-րդ դարի արվեստի ամենաինքնատիպ ուղղություններից մեկով ու ստեղծում է բացառիկ լուսե կտավներ:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, տաղանդաշատ տղամարդը համարվում է այս ուղղության լավագույն վարպետներից մեկը, ում խայտաբղետ աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր թանգարաններում ու պատկերասրահներում:
Աղբյուրը մանրամասնում է, որ 69-ամյա ամերիկացին արվեստի իր զարմանալի գործերն ստեղծում է անմիջապես պատի վրա` գունավոր լույսերի ու ապակիների գրագետ համադրության արդյունքում:






















