ԶԼՄ-ները հրապարկել են մյունխենյան հրաձիգի լուսանկարը

16:56 • 23.07.16

Գերմանական ԶԼՄ-ները հրապարակել են Մյունխենի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն իրականացրած ու 10 մարդու կյանք խլած Ալի Դվիթ Սոնբոլիի լուսանկարը, ինչի մասին հայտնում  է mirror.co.uk-ը:

Նշվում է, որ 18-ամյա հրաձիգը, ով սպանվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից, ունեցել է 2 քաղաքացիություն` Գերմանիայի և Իրանի:

Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ ծագումով իրանցի երիտասարդը մշտապես հետաքրքրված է եղել զանգվածային հրաձգությունների ու սպանությունների թեմաներով և նույնիսկ ուսումնասիրել է համապատասխան գրականություն:

Ըստ ոստիկանության փոխանցման, Գերմանիայում ծնված և մեծացած Սոնբոլին գործել է մենակ ու որևէ կապ չունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները պատմել են, որ երիտասարդն ունեցել է հոգեբանական որոշ խնդիրներ ու բուժվել է ընկճախտից:

Մինչդեռ The Telegraph-ը հավելում է, որ Սոնբոլին իր քայլերը ձեռնարկել է` գտնվելով 5 տարի առաջ նորվեգացի Անդերս Բրեյվկի իրականացրած սպանդի ազդեցության ներքո:

 

The father of one of the victims