Օբաման լրագրողներին ծիծաղեցրել է Մյունխենի հրաձգության մասին հայտարարության ժամանակ

12:01 • 23.07.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է Մյունխենում տեղի ունեցած հրաձգությունը, ապա արագ փոխել է թեման՝  ծիծաղեցնելով լրագրողներին. գրում է РИА Новости գործակալությունը:

 

«Մենք չգիտենք, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, բայց մեր սրտերը նրանց հետ են, ովքեր, հավանաբար, տուժել են»,-ասել է Օբաման այն պահին, երբ դեռ Մյունխենում հատուկ գործողություն էր ընթանում:

 

ԱՄՆ նախագահն ասել է, որ իրենք պատրաստ են իրենց մերձավոր դաշնակիցներից մեկին՝ Գերմանիային համակողմանի աջակցություն տրամադրել, և նշել է, որ Մյունխենի ողբերգությունը հիշեցնում է այն մասին, որ «մեր կենսակերխն ու ազատությունը» սպառնալիքի տակ է:

 

Ապա նա սկսել է խոսել մեծացող երեխաների մասին, որոնք «լքում են իրենց հայրերին»՝ ակնարկելով իր ավագ դստերը՝ Մալիային:

 

Դրանից հետո Օբաման վերադարձել է Մյունխենի թեմային:

 

Երեկ երեկոյան Մյունխենի առևտրի կենտրոններից մեկի տարածքում հրաձգություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հրաձգությունից զոհվել է 9, վիրավորվել 16 մարդ:

 

Հրաձիգը, ոստիկանության տվյալներով, իրանական ծագում ունեցող գերմանացի է: