Վալերի Օսիպյանը լքեց ՊՊԾ գնդի տարածքը
Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը պաշարած «Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր» խմբի կողմից պատանդ վերցված Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ լքեց ՊՊԾ գնդի տարածքը։ ՊՊԾ գնդից Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վալերի Օսիպյանին գրկախառնություններով դիմավորում էին ոստիկանության աշխատակիցները։
Երևանի փոխոստիկանապետը, որն արդեն 7օր է գտնվում էր ՊՊԾ գնդում, լքեց գնդի տարածքը ոստիկանական մեքենայով։
Նշենք,որ այսօր ազատ էին արձակվել Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից պատանդ վերցված 4 ոստիկաններից 2-ը, ապա նաև՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք մտել էին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ էին պահում այնտեղ գտնվող ոստիկաններին: Այսօր բանակցությունների արդյունքում բոլոր պատանդներն ազատ արձակվեցին և «Սասնա ծռեր» զինված խմբավորումը ուղիղ հեռարձակմամբ ասուլիս տվեց:










