Ճապոնիա հզոր թայֆուն է մոտենում

11:25 • 24.07.16

Խաղաղ օվկիանոսում արևելյան ճապոնական Մինամիտորի կղզու մոտ առաջացել է այս տարվա ընթացքում երկրորդ թայֆունը, որ ստացել է «Լուպիտ» անունը, գրում է korrespondent.net-ը:


Ճապոնիայի օդերևութաբանական վարչության տեղեկություններով՝ թայֆունի կենտրոնական հատվածում քամու արագությունը վայրկյանում 18 մետր է կազմում:


Թայֆունը շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ և կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 26-ին պետք է հասնի հյուսիսային ճապոնական Խոկայդո կղզի:

Այս տարվա ընթացքում առաջին «Նեպարտակ» թայֆունը, որն առաջացել է հուլիսի սկզբին, մեծ վնաս է հասցրել Չինաստանի արևելյան շրջաններին: Աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ: