Մեքսիկայում մի խումբ ցուցարարներ սպանել են հնդկական քաղաքի քաղաքապետին

01:43 • 24.07.16

Մեքսիկայի հնդկական Սան-Միգել-Չամուլա քաղաքի ղեկավարը շաբաթ սպանվել է վրդովված քաղաքացիների կողմից, ովքեր հավաքվել էին քաղաքապետարանի մոտ ֆինանսական խնդիրներից դժգոհելով:

El Financiero-ի տվյալներով՝  քաղաքապետ Դոմինգո Լոպես Գոնսալեսը գործնական հանդիպում է անցացրել, երբ շենքի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել: Նրանք պահանջել են ավելի վաղ քաղաքին տրված 100.000 պեսոն ուղղել տեղի արհեստավորների աջակցությանը:

Քաղաքապետի թիկնազորը փորձել է ցրել հավաքվածներին, ինչին ի պատասխան հավաքվածների միջից ոմանք հրազեն են հանել և կրակ բացել՝ սպանելով քաղաքապետին և ևս մեկ հոգու:

Այնուհետև անկարգությունների մասնակիցները բարկադներ են կառուցել քաղաքի մուտքի մոտ՝ իշխանություններից պահանջելով հաշվետվություն ներկայացնել  իրենց գործունեության վերաբերյալ:

Սակայն շուտով ցուցարարները ցրվել են տներով, իսկ գործն իր ձեռքն է վերցրել տեղի ոստիկանությունը: Սպանությունների դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում: