Ուելսի դպրոցականները տուժել են Ֆրանսիայում  ավտոբուսի վթարի հետևանքով

03:19 • 24.07.16

Ֆրանսիական Լոն-լե-Սոնե քաղաքի մոտակայքում  վթարի է ենթարկվել բրիտանացի աշակերտների տեղափոխող ավտոբուսը, հաղորդում է Daily Post North Wales-ը:

Ուելսի ընկերությանը պատկանող ավտոբուսում եղել է 48 մարդ, որոնց մեծ մասը 14-17 տարեկան է: Շվեյցարական սահմանի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 15 մարդ:

Վթարի պատճառները պարզվում են: