Դևիդ Բոուիի չթողարկված երգերը կհավաքվեն մեկ ալբոմում

15:53 • 25.07.16

20-րդ դարի լավագույն ռոք աստղերից մեկի` Դևիդ Բոուիի չթողարկված երգերը կհավաքվեն Who Can I Be Now խորագրով նոր ալբոմի մեջ, որում ներառված կլինեն նաև նրա հայտնի ստեղծագործությունների վերամշակված տարբերակները:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, ներկայացվելիք ստեղծագործությունները լինելու են սոուլ և ֆանք ոճերում: Նշվում է, որ Who Can I Be Now ալբոմը կթողարկվի  սեպտեմբերի 23-ին:

 

Հիշեցնենք, որ տաղանդաշատ բրիտանացին կյանքից հեռացել է 2016թ. հունվարի 11-ին` 18 ամիս շարունակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո:

 

 

 

Դևիդ Բոուիի չթողարկված երգերը կհավաքվեն մեկ ալբոմում