Ժիրինովսկիին միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը. դեսպան Օլեգ Եսայան

17:28 • 03.08.16

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մեկնաբանել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկի կողմից օրերս արված արտահայտությունները»։

«Պարոն Ժիրինովսկիին միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը, որի վառ դրսևորումներն են տարբեր հարցերի առնչությամբ նրա կողմից արված անլուրջ մեկնաբանությունները: Այս առումով լրջորեն վերաբերվել Հայաստանի վերաբերյալ արտահայտություններին և հատկապես փորձել դրանք ներկայացնել որպես Ռուսաստանի դիրքորոշում նույնպես անլրջություն է: Պարբերաբար Ժիրինովսկիի կողմից երևույթների արտառոց մեկնաբանությունները դարձել են նրա քաղաքական գոյատևման դրսևորումներից, որոնց նպատակ է ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա։ Դա հատկապես, ակնառու է սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: ՌԴ պետդումայի էկսցենտրիկ պատգամավորի ցինիկ արտահայտությունների մասին մեր տեսակետներն ենք հայտնել ՌԴ ԱԳՆ, որտեղից համապատասխան պարզաբանումներ ենք ստացել»,– ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ Ժիրինովսկին ասել էր, թե եթե հայերը հասցնեն դրան, ապա Ռուսաստանը Հայաստանից դուրս կբերի ռուսական բազան, որից հետո հայերը ռուսների «ոտքերի տակ կընկնեն բազան վերադարձնելու համար։