Քաղաքացին փորձել է ցած նետվել Դավիթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ-ում

17:37 • 05.08.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 5-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանի ուղեկցությամբ: 

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: