Թուրքմենստանը կրկին փակել է Ղազախստանի հետ սահմանը
Թուրքմենստանի իշխանություններն անվտանգության միջոցառումների ուժեղացման նպատակով 5 օրով փակել են Ղազախստանի հետ սահմանը, հայտնում է gazeta.ru-ն:
«Թուրքմենստանում ուժեղացվել են սահմանային անվտանգության միջոցառումները, ինչի կապակցությամբ օգոստոսի 4-8-ն օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես թույլ չի տրվի հեշտացված կարգով մուտք գործել երկիր»,-նշվում է իշխանությունների տարածած հաղորդագրությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ հեշտացված կարգով Թուրքմենստան կարող են մուտք գործել Ղազախստանի` Մանգիստաու շրջանի բնակիչները: Ըստ 2 երկրների իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ այդ շրջանի բնակիչները կարող են առանց այցագրի անարգել մուտք գործել, դուրս գալ ու մնալ Թուրքմենստանի Բալկանյան վիլայեթի տարածքում 5 օրվա ընթացքում:
Նշվում է, որ վերջին անգամ 2 պետությունների միջև սահմանը փակվել է հուլիսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում:










