Անկարան Գյուլենի գործով ԱՄՆ-ին է փոխանցել փաստաթղթերով լի 85 արկղ. թուրք պատգամավոր

09:44 • 05.08.16

Թուրքիան ԱՄՆ-ին է փոխանցել փաստաթղթերով լի 85 արկղ, որոնք ապացուցում են ամերիկաբնակ թուրք հայտնի ընդդիմադիր ու իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի առնչությունը լույս հուլիսի 16-ին երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման ձախողված փորձի կազմակերպմանը:



Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին է հայտնել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Քամիլ Այդընը, ով ներկայացնում է Ազգայնական շարժման կուսակցությունը:


Աղբյուրը մանրամասնում է, որ Այդընը խորհրդարանական պատվիրակության կազմում ժամանել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների իշխանությունների հետ` նպատակ ունենալով հնարավորինս արագ ստանալ ամերիկյան կողմի` Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ համաձայնությունը:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է Գյուլենի արտահանձնումը:

 

 

 

Անկարան Գյուլենի գործով ԱՄՆ-ին է փոխանցել փաստաթղթերով լի 85 արկղ. թուրք պատգամավոր