ԻՊ-ի գրոհայինները մոտ 3000 իրաքցու են պատանդ վերցրել. ՄԱԿ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի գյուղերից գերի են վերցրել մոտ 3000 բնակչի, ովքեր փախչելով ցանկանում էին փրկվել ահաբեկիչներից:
Ինչպես հայտնում է DW.com-ը` այս մասին ասվում է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի ամենօրյա զեկույցում, որը հրապարակվել է օգոստոսի 5-ին:
Իրադարձությունը տեղի է ունեցել նախօրեին, երբ իսլամիստների ձեռքում են հայտնվել Իրաքի Կիրկուկ նահանգից տեղափոխված անձինք: ՄԱԿ-ի տվյալներով` նրանցից 12-ին գերեվարումից հետո սպանել են:
Ինչպես ավելի վաղ հաղորդում էր թուրքական «Անադոլու» գործակալությունը, Իրաքում երկու տարվա ընթացքում շուրջ 3.6 մլն մարդ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից` փախստական դառնալով իրենց իսկ երկրում:










