Մուսոլինիի ծննդավայրում արգելել են նրա պատկերով հուշանվերների վաճառքը
Ֆաշիստական Իտալիայի առաջնորդ Բենիտո Մուսոլինիի ծննդավայրում` Էմիլիա Ռոմանյա նահանգում, արգելվել է նրա պատկերով կամ նրան գովաբանող հուշանվերների վաճառքը:
Ինչպես հայտնում է euromag-ը, խանութների տերերն ու վաճառողները կարող են բանտում հայտնվել, եթե շարունակեն վաճառել մինչև 1943թ. Իտալիայում իշխանության գլխին եղած Ազգային ֆաշիստական կուսակցության ղեկավարի կիսանդրիները, նրա պատկերով բաժակները, հագուստն ու այլ հուշանվերներ:
Աղբյուրը նկատում է, որ Էմիլիա Ռոմանյան Իտալիայի առաջին նահանգն է, որտեղ նման արգելք է սահմանվել: Կարգազանցներին սպառնում է 6 ամսից մինչև 2 տարվա ազատազրկում:










