Փարիզում Սաուդյան թագավորական ընտանիքի անդամից մեկ միլիոն եվրո արժողությամբ ժամացույց են գողացել
Փարիզ կատարած այցի ժամանակ Սաուդյան թագավորական ընտանիքի անդամից ժամացույց են գողացել, որի արժողությունը, տուժածի խոսքերով, ավելի քան մեկ միլիոն եվրո է կազմում, հաղորդում է The Independent-ը:
Ըստ հրատարակության տվյալների` կինը, որի անունը չի նշվում, Փարիզի երկրորդ շրջանում զբոսանքի ժամանակ հարձակման է ենթարկվել: Նա ասել է, որ երկու հարձակվողներն իր դաստակից պոկել են թանկարժեք աքսեսուարն ու դեպքի վայրից փախուստի դիմել, ինչից հետո կինը մոտակա ոստիկանական բաժանմունք է ուղևորվել:
Նշվում է, որ միջադեպի վերաբերյալ հետաքննությամբ զբաղվում է ավազակության դեմ պայքարի ստորաբաժանումը, սակայն օգոստոսի 5-ի տվյալներով կալանքներ չեն իրականացվել:










