Պելեն չի կարողանա վառել օլիմպիական կրակը Խաղերի բացման ժամանակ

23:03 • 05.08.16

Համաշխարհային ֆուտբոլի բրազիլացի լեգենդ Պելեն չի կարողանա վառել օլիմպիական կրակը Ռիո դե Ժանեյրոյում ուրբաթ կայանալիք Խաղերի բացման արարողության ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` 75-ամյա աշխարհի եռակի չեմպիոնը մկանային ցավեր ունի և ձեռնափայտի կարիք է զգում վիրահատությունից հետո տեղաշարժվելու համար:

«Ներկա պահին այն ֆիզիկական վիճակում չեմ գտնվում, որպեսզի կարողանամ մասնակցել Օլիմպիական խաղերի բացմանը», - հայտնել է Պելեն:

Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը դեկտեմբերին վիրահատության է ենթարկվել ազդրի շրջանում: