Ռիոյում ավստրալացի լողորդները դադարեցրել են մարզումները` լողավազանի կեղտոտ ջրի պատճառով
Լողի՝ Ավստրալիայի օլիմպիական թիմի մարզիչ Մայքլ Բոլը դադարեցրել է մարզումները Ռիո դե Ժանեյրոյի լողավազաններից մեկում և կարգադրել իր մարզիկներին թողնել պարապմունքը՝ «շատ կեղտոտ ջրի» պատճառով:
Մարզիչն ABC հեռուստաալիքին հայտնել է, որ նման որոշում է կայացրել` վախենալով, որ մարզիկները կարող են վարակվել:
«Ես խնդրել եմ Լողի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին պարզել, և նրանք այժմ աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է Բոլը:
Նա նաև ընդգծել է, որ օլիմպիական գլխավոր լողավազանը, որտեղ անցկացվելու են մրցումները, հրաշալի է և մաքուր:
Պատասխանելով օլիմպիական ավանում մարզիկների կյանքի պայմանների մասին հարցին`Բոլը նշել է, որ, իհարկե, դա Թաջ Մահալը չէ, սակայն ընդհանուր ամեն ինչ կարգին է:










