Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է Գյուլենի արտահանձնումը. Չավուշօղլու
Թուրքիան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կարտահանձնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում թուրքական իշխանությունները մեղադրում են երկրում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման համար, գրում է «Ենի Շաֆաք»-ը։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն` նկատելով, որ «առ այսօր Թուրքիան արտահանձնել է բոլոր այն ահաբեկիչնհերին, որոնց պահանջել են ամերիկյան իշխանությունները»:
«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն կարտահանձնի այդ ահաբեկչին»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ լույս հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որի հետևանքով զոհվել է 246 մարդ, կան 15.000-ից ավելի ձերբակալվածներ:










