Սիրիական հիվանդանոցը ավիահարվածի է ենթարկվել. կա 10 զոհ

23:00 • 06.08.16

Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող հիվանդանոցը շաբաթ ավիահարվածի է ենթարկվել, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի հայտարարությունը:

Ավիահարվածից տուժած հիվանդանոցը գտնվում է Մելես ավանում` ապստամբների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի նույնանուն քաղաքից 15 կմ հեռավորությամբ:

Նշվում է, որ Սիրիայի օդային տարածքում հերթապահում են երկրի կառավարական օդուժի և ռուսական ռազմական ուժերի ինքնաթիռները, սակայն դեռևս հայտնի չէ, թե որ օդանավից է եկել ավիահարվածը: