Բելգիայում անհայտ անձը երկու ոստիկանի է վիրավորել մաչետեով

21:31 • 06.08.16

Անհայտ անձը մաչետեով երկու ոստիկանի է վիրավորել բելգիական Վալոնիա շրջանի Շարլերուա քաղաքում:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով տեղի իրավապահներին, հարձակվողն ինքը ևս վիրավորվել է ոստիկանության կողմից:

«Ոստիկանական բաժանմունքի մոտ երկու ոստիկան է վիրավորվել մաչետեով մի մարդու կողմից, ով բացականչում էր «Ալլահ Աքբար» արտահայտությունը: Վերջինս վիրավոր է, բայց ողջ է», - ասվում է բելգիական ոստիկանության թվիթերյան էջում:

Բելգիական աղբյուրի տեղեկություններով, ոստիկանուհիներից մեկը հոստպիտալացվել է` դեմքի խոր վերքով: Նրա գործընկերուհին թեթև վնասվածք է ստացել:

Հարձակվողը, ում վրա կրակել է երրորդ ոստիկանը, ծանր վիճակում է գտնվում: Նրան ևս հիվանդանոց են տեղափոխել: