Կյանքից հեռացել է Սիլիկոնյան հովտում հայտնի գործարար Բլեյք Գրիգորյանը

13:21 • 06.08.16

Միացյալ Նահանգներում օգոստոսի 3-ին կյանքից հեռացել է Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գործարարներից մեկը` հայազգի Բլեյք Գրիգորյանը, հայտնում է armenianweekly.com-ը` մանրամասնելով, որ գործարարի մահվան պատճառը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել:

 

Այնուհանդերձ, քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Գրիգորյանի մահվան պատճառը եղել է Սան Ֆրանցիսկոյում ստացած սրտի կաթվածը:

 

Հայտնի է, որ Գրիգորյանն ընդամենը 48 տարեկան էր:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նա եղել է իր եղբոր` Ջեյսոնի հետ համատեղ հիմնադրած Sling Media ընկերության գլխավոր գործադիր տնօրենը: 2007թ. Slingbox ծառայությունը շուրջ 400 մլն դոլարով ձեռք է բերել EchoStar-ը:

 

Բացի այդ, Գրիգորյանն աշխատել է Amazon-ում ու Microsoft-ում, ինչպես նաև ակտիվ ներդրումենր է արել ՏՏ ոլորտում:

 

 

Կյանքից հեռացել է Սիլիկոնյան հովտում հայտնի գործարար Բլեյք Գրիգորյանը